среда, 18 апреля 2012 г.

ՀՀԿ «թուր կեծակին»


դիտարկումներ քաղաքական անցուդարձից՝ առ 10.04.2012թ
(ԸՆՏՐՈՂԻ ՕՐԱԳԻՐ շարքից)

        ՀՀԿ-ն սկսեց քարոզարշավը 

   Այսօր ՀՀԿ-ը, ի դեմս հանրապետության նախագահի, սկսեց իր քարոզարշավը Սասունցի Դավթի արձանի հարող հրապարակից, պատահական էր ընտրված այդ վայրը, թե՞ այստեղ կարելի է քաղաքական ենթատեքստ փնտրել (իբր մեր թուրն էլ, թուր կեծակի նման, ամեն տեղ կտրում է):
   Ես դեռ չգիտեմ:
   Ուզում եմ հավատալ, որ ժողովուրդը իր կամքով էր եկել հրապարակ, համենայնդեպս լուսաբանող մամուլը ցուցադրում էր ուրախ և ժպտուն դեմքերով մարդկանց «կադրեր»: Լրիվ հակառակ պատկերն էր «կայարանի» հակառակ կողմում, որտեղից իրականացվում է ուղևորափոխադրումներ դեպի Արտաշատ, Վեդի, Մասիս և այլ ուղղություններով: Այդ հրապարակն էլ էր բազմամարդ, այստեղի մարդիկ իրենց կամքով եին եկել, բայց ի տարբերություն միտինգի մարկանց՝ այստեղ հավաքվածները չեին ժպտում: Նրանք մի կերպ հաղթահարել եին միջոցառման հետևանքով առաջացած հսկայական խցանումը և սպասում եին թե երբ կբարեհաճեն ժամանել իրենց «գազելները» (այս թեմային ես դեռ կանդրադառնամ):  

  Նախագահը ժամանեց իրեն սպասարկող մեքենայով և ամբողջ ուղեկցող թիկնապահ խմբով: Նշեմ որ այդ մեքենաների վառելիքի և մնացած ծախսերի համար ծախսվում են պետական միջոցները, այսինքն վճարում է ժողովուրդը:Իսկ ով կարող է ինձ բացատրել, թե՞ ինչու իմ և հանրապետության մյուս քաղաքացիների հաշվին սպասարկվող միջոցներով պետք է իրականացվի ՀՀԿ-ի կարոզարշավը: 
 Ես ոչ մի կուսակցության չեմ հարում, ոչ դիմադիր եմ ոչ ընդիմադիր, ոչ էլ կենտրոնամետ կամ երրորդ ուժ: Ես ՀՀ սովորական քաղաքացի եմ, ում այս ընտրությունները ընդանրապես չեն հետաքրքրում, քանի որ չեմ հավատում դրանց արդար անցկացման խոստումներին: Բայց ես չեմ կարող անտարբեր նայել , թե ինչպես է հերթական անգամ ԶՈւՐ ՏԵՂԸ ՎԱՏՆՎՈՒՄ ԻՄ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ:

Комментариев нет: