вторник, 24 апреля 2012 г.

aspirin.am

Այս տիրույթում, ժամանակավորապես, դաթարեցնում եմ գրառումներ անելը (ժամանակս չի հերիքում)

Բլոգին կարող եք հետև ել այստեղ aspirin.am

среда, 18 апреля 2012 г.

մարդիկ լքում են կամ այս երկիրը՝ կամ այս աշխարհը...

   Նոր կարդացի վերջին լուրերը Tert.am  ... ուղակի ցնցված եմ:
երկրորդ ինքնասպանությունը Երևանում, նույն , չարաբաստիկ Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով........ Առավոտյան կեսօրին մոտ՝ 22-23 տարեկան աղջիկ, երեկոյան 33 ամյա մի տղա....կապված են այս 2 դեպքերը իրար հետ, թե՞ ոչ, դեռ կպարզվի: 

   Փաստը մնում է փաստ , որ 90 ականների կեսերի ՝ ինքնասպանության մոդան վերադառնում է... (զուգադիպություն է արդյոք , որ 90 ականների մարդիկ էլ են վերադառնում): 

Ինչևէ, 2 երիտասարդների սրտերը այլևս չեն բաբախում...

   Տեսնես օրաեան քանի հոգի պետք է նույն տեղից թռնելով իրենց կյանքին վերջ տան, որ մեր իշխանությունները հասկանան ՝ կամ այս երկրի վիճակի մասին պետք է մտածել ու ինչ-որ բան փոխել, կամ էլ գոնե մարդ դնել կամրջին, որ չթողնեն հուսահատվածներին դիմելու ծայրահեղ քայլերի...ասենք հերթապահ հոգեբաններ աշխատեն, հերթափոխով..... ի՞նչ կլինի որ:


Երկրում առանց այդ էլ մարդ չի մնում, ստացվում է, որ մարդիկ լքում են կամ այս երկիրը՝ կամ այս աշխարհը...


P.S. 



Հարգելի քաղաքական գործիչներ , իվերջո , եթե մարդու կյանքը ոչ-մի կոպեկ չարժե, չէ  որ այս ընտրություններին ամեն մի ձայնի համար կռիվ եք տալիս.....  մեկ - մեկ ՄՏԱԾԵՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՀՀԿ «թուր կեծակին»


դիտարկումներ քաղաքական անցուդարձից՝ առ 10.04.2012թ
(ԸՆՏՐՈՂԻ ՕՐԱԳԻՐ շարքից)

        ՀՀԿ-ն սկսեց քարոզարշավը 

   Այսօր ՀՀԿ-ը, ի դեմս հանրապետության նախագահի, սկսեց իր քարոզարշավը Սասունցի Դավթի արձանի հարող հրապարակից, պատահական էր ընտրված այդ վայրը, թե՞ այստեղ կարելի է քաղաքական ենթատեքստ փնտրել (իբր մեր թուրն էլ, թուր կեծակի նման, ամեն տեղ կտրում է):
   Ես դեռ չգիտեմ:
   Ուզում եմ հավատալ, որ ժողովուրդը իր կամքով էր եկել հրապարակ, համենայնդեպս լուսաբանող մամուլը ցուցադրում էր ուրախ և ժպտուն դեմքերով մարդկանց «կադրեր»: Լրիվ հակառակ պատկերն էր «կայարանի» հակառակ կողմում, որտեղից իրականացվում է ուղևորափոխադրումներ դեպի Արտաշատ, Վեդի, Մասիս և այլ ուղղություններով: Այդ հրապարակն էլ էր բազմամարդ, այստեղի մարդիկ իրենց կամքով եին եկել, բայց ի տարբերություն միտինգի մարկանց՝ այստեղ հավաքվածները չեին ժպտում: Նրանք մի կերպ հաղթահարել եին միջոցառման հետևանքով առաջացած հսկայական խցանումը և սպասում եին թե երբ կբարեհաճեն ժամանել իրենց «գազելները» (այս թեմային ես դեռ կանդրադառնամ):  

  Նախագահը ժամանեց իրեն սպասարկող մեքենայով և ամբողջ ուղեկցող թիկնապահ խմբով: Նշեմ որ այդ մեքենաների վառելիքի և մնացած ծախսերի համար ծախսվում են պետական միջոցները, այսինքն վճարում է ժողովուրդը:Իսկ ով կարող է ինձ բացատրել, թե՞ ինչու իմ և հանրապետության մյուս քաղաքացիների հաշվին սպասարկվող միջոցներով պետք է իրականացվի ՀՀԿ-ի կարոզարշավը: 
 Ես ոչ մի կուսակցության չեմ հարում, ոչ դիմադիր եմ ոչ ընդիմադիր, ոչ էլ կենտրոնամետ կամ երրորդ ուժ: Ես ՀՀ սովորական քաղաքացի եմ, ում այս ընտրությունները ընդանրապես չեն հետաքրքրում, քանի որ չեմ հավատում դրանց արդար անցկացման խոստումներին: Բայց ես չեմ կարող անտարբեր նայել , թե ինչպես է հերթական անգամ ԶՈւՐ ՏԵՂԸ ՎԱՏՆՎՈՒՄ ԻՄ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ:

ինչ տեսել այն էլ սովորել են...




       Հիշենք մի քնի ՓԱՍՏԵՐ 


ՀՀ Առաջին լեգիտիմ ընտրված նախագահը դա Լևոն Տեր Պետրոսյանն է-ոչ ոք չի վիճում: Ամբողջ ազգով ընտրեցինք.... և ի՞նչ արեց նա, նա ծնեց Վանո, Բուռզո, Գռզո .... Ռոբերտ, Սերժ...
Մարտի 1-ի պատասխանատու են 2 կողմն էլ, համահավասար պայմաններով:
Մի հարցնող լիներ ԼՏՊ-ին իր հայտնի ընտրությունները կեղծելուց հետո. եթե Վազգեն Մանուկյանը չցրեր ժողովրդին (ի դեպ այդ օրը ինձ դուբինկայով ծեծել են ազգային ժողովի շենքի մոտ, նույ հայ ոստիկանները) քանի՞ դիակ կփռեր նա, Քանիսին նա կալանավորեց, լիքը մարդիկ անցան ընդհատակ...
Առաջին անգամ ընտրությունները կեղծվել են ԼՏՊ-ի օրոք, այն ժամանակ այսօրվա կեղծարարները դեռ ասպարեզում չկաին ...

և մեկ փաստ ևս , վերոհիշատակված ԼՏՊ այսօր պահանջում է իր հետ վերաբերվեն արդար........ այ մարդ



...ինչ տեսել այն էլ սովորել են...

Իրար օգնենք, որ չհոգնենք


   Ներկայացնում եմ այսօր blognews.am կայքում հրապարակված հոդվածը, որը ինձ դրդեց այս կայքում ստեղծել առանձին բաժին ՝ նվիրված Հայաստանի ԶԸՌ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՆ (սուպերմարկետներին):


 

Ազատ խոսքի ոտնահարման հերթական փորձը կամ ՍԱՍ-ի Արտակը դիմում է դատարան

вторник, 10 апреля 2012 г.

Ի՞նչու է ՀԱԿ-ը քարոզարշավը սկսել Ապարանից


դիտարկումներ քաղաքական անցուդարձից՝ առ 10.04.2012թ
(ԸՆՏՐՈՂԻ ՕՐԱԳԻՐ շարքից)

         Ի՞նչու  է ՀԱԿ-ը քարոզարշավը սկսել Ապարանից 

   Այսօր ՀԱԿ-ը, ի դեմս ԼՏՊ-ի, սկսեց իր քարոզարշավը Ապարանից, պատահական էր ընտրված այդ քաղաքը, թե՞ այստեղ կարելի է քաղաքական ենթատեքստ փնտրել:
     Ես դեռ չգիտեմ:

ՕԵԿ-ը այսօր էլ էր ՄԵԾ ՄԵԾ խոսքեր շռայլում

դիտարկումներ քաղաքական անցուդարձից՝ առ 10.04.2012թ
(ԸՆՏՐՈՂԻ ՕՐԱԳԻՐ շարքից)


ՕԵԿ-ը այսօր էլ էր ՄԵԾ ՄԵԾ խոսքեր շռայլում

 Մեջբերեմ ՕԵԿ մեծն նախագահի խոսքերից մի հատված. «մենք հասանք նրան, որ բոլոր հայրենական պատերազմի մասնակից վետերանների ավանդները վերադարձրեցինք, բոլորինը անխտիր » մեջբերման ավարտը:

 Հարգելիս, եթե մի քանի տարի հետո սկսեիք այդ խավի  (որի նկատմամբ ես գլուխ եմ խոնարհում) ներկայացուցիչների ավանդների վերադարձի գործընթացը, ապա կարող էիք ընդամենը մեկ օրում ավարտել (ցավոք մեր մեծերը, ըստ բնության օրենքի հեռանում են մեզանից): Դուք ավելի ազնիվ կլինեիք եթե թիվ հրապարակեիք, այսքան վետերանի վերադարձվել է այսքան գումար, թե՞ այդ ժամանակ մարդիկ կհասկանային որ փորձում եք ձուն ձի ներկայացնել: Ես ամեն օր Ձեզ տեսնելիս, կամ Ձեր կուսակցության մասին լսելիս հիշում եմ Ձեր հնչեցրած թիվը (170000 ՕԵԿ-ականների մասին) և հազիվ եմ զսպում ծիծաղս: 

 Բայց դե ինչ արած, փրփուրներց եք կախվում և դա երևի Ձեզանից բացի բոլորին հասկանալի է ...

         

воскресенье, 8 апреля 2012 г.

ՕԵԿ-Ի ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԽԱԲԵԼ ԵՆ

ՕԵԿ-Ի ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԽԱԲԵԼ ԵՆ 

  մի հատված 09.04.2012թ Tert.am կայքի հրապարակումից 
 ...«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը անչափ վրվոդվված է երեկ կուսակցության հանրահավաքի մարդկանց սակավությունից: ...
«Թվեր եք կրակում, ասում եք 1000 հոգի կգա։ Մի խաբեք, ամենակարևորը չխաբելն է...
Նա հատկապես դժգոհ էր Երևանից խոստացված և չեկած մարդկանցից...
«Մի խաբեք, մի խաբեք»,- մի քանի անգամ շեշտեց Բաղդասարյանը...     Tert.am


     Հարգելի պարոն Արթուր Բաղդասարյան, լավ չի չէ՞, որ ՁԵԶ խաբում են......

   Բա որ ամեն օր դուք խաբում եք ժողովրդին, էդ լավ ա՞...

   Ու՞մ էր պետք ձեր անկապ հանրահավաքը. ժողովրդի մի մասին զոռով, մյուսին՝ խնդրելով բերել-լցրել էիք հրապարակ, որ ի՞նչ: Դուք համալիրի Ձեր չհաջողված միջոցառումից պետք է եզրակացնեիք, որ Դուք մի 25-30 հոգի եք... Մի՞թե Ձեզ հաճելի էր տեսնել Ձեր նկարներով պաստառներն աղբարկղում, թե՞ Դուք այլ  արդյունք էիք ակնկալում:

   Ո՞նց չեք հասկանում, թե հիմա ինչ վատ վիճակի մեջ եք դնում ՀՀԿ-ին: Ախր Ձեզ խոսք էին տվել, որ մի 5 տոկոս տալու են, որ ընդգրկվեք խորհրդարանում, բայց Ձեր «մարդաշատ» ու «հաջողված»  հանրահավաքից հետո ռիսկ չեն անի նման կեղծիքի գնալ, իրենց դարդերը ընտրություններից անմիջապես հետո շատ են լինելու, այնպես որ Դուք Ձեր հանրահավաքով թաղեցիք Ձեր խորհրդարանում հայտնվելու հնարավորությունը: Ավա՜ղ, վախենամ, որ հոգեհացն էլ մարդաշատ չի լինի (ի նկատի ունեմ քաղաքական դիակի թաղման արարողության հոգեհացը):Հարգելի պարոն Արթուր Բաղդասարյան, լա՞վ չի չէ, որ ՁԵԶ խաբում են......


     Այս հանրահավքը ստրատեգիական սխալ քայլ էր...

  Եվ ձեր նման անհեռատես ստրատեգն էլ այսքան տարի ղեկավարում է պետության անվտանգության խորհուրդը:

воскресенье, 1 апреля 2012 г.

Գարուն բարև

Կիրակի օր... 

    Մի քիչ քամի,


        Արև մի քիչ,


             Նաև անձրև ...


                      Գարուն բարև


ԲՈՅԿՈՏԵՆՔ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԱԶԳՈՎԻ...

    Եթե մենք ԱԶԳՈՎԻ չմասնակցենք ընտրութուններին, ապա և «դիմութան» և «ընդիմության» ծրագրերը հօդս կցնդեն: Առաջինները՝ չեն կարող կեղծել ընտրութունները, երկրորդներն էլ ընտրության հաջորդ օր չեն կարող ասել թե «ընտրությունները» անարդար եին (եթե մի բան չի կայացել, ո՞նց կարող է այն արդար կամ անարդար լինել): Թող հասկանան որ մենք այս անգամ չենք ընտրել մեր ԾԱՌԱՆԵՐԻՆ: Որպես կանոն մեր ԾԱՌԱՆԵՐԸ միշտ թքած ունեն մեզ վրա (որ ժողովուրդ կա հիշում են ընտրությունից-ընտրություն): Եկեք ՉՄԱՍՆԱԿՑԵՆՔ ընտրություններին, թող այս անգամ ել ԾԱՌԱՆԵՐԸ ԹՔԵՆ ՓԱՅՏԻԿԻՆ: Ես կատարել եմ իմ ընտրությունը, իմ ընտրությունը ՉՄԱՍՆԱԿՑԵԼՆ Է:
    ԲՈՅԿՈՏԵՆՔ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԱԶԳՈՎԻ...